Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Blog Image

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է  հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով այսօր վերադարձել է Չինաստանից։

Իրանի հետ պատերազմի շուրջ շաբաթներ տևած վեճերից, ամերիկյան զորքերը դուրս բերելու սպառնալիքներից և առևտրային անհամաձայնություններից հետո Մերցը զրույցը որակել է «լավ»։

«Մենք միասնական ենք. Իրանը պետք է հիմա նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այն պետք է բացի Հորմուզի նեղուցը։ Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա», - գրել է Մերցն X-ում։

Իրանից բացի, Մերցն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում պատերազմի հնարավոր լուծումն ու համակարգումը Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։

 

Send