Ռուսաստանը «հաստատ չի հասնի այն նպատակներին», որոնք իր համար սահմանել էր Ուկրաինա ներխուժման առաջին օրվանից։
Հնարավոր է, որ Ռուսաստանը չկարողանա ռազմական առումով հասնել նույնիսկ այն նպատակներին, որոնք ներկայումս պահանջում է բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի առջև լսումնեւի ժամանակ։
Ռուբիոյի խոսքով՝ աշխարհի դիտորդների մեծ մասը և «Ռուսաստանի ներսում որոշ մարդիկ» այժմ գիտակցում են, որ Հատուկ ռազմական գործողությունը ռազմավարական աղետ է եղել Մոսկվայի համար։
«Ես նաև կասեի, որ մենք այդպես ենք տեսնում։ Այս պատերազմը ռազմական լուծում չունի. այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Դժբախտաբար, այդ բանակցությունները փակուղի են մտել», - ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ ուկրաինացիները վերջին ամիսներին որոշակի հաջողությունների են հասել մարտադաշտում։
«Պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա պատմության մեջ առաջին հակամարտություններից մեկն է, որտեղ ռուսական կողմից մահացության մակարդակը գերազանցում է վիրավորների թիվը. պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ զոհեր կան, քան վիրավորներ», - ասել է պետքարտուղարը։
Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների` մոտ ապագայում դադարեցման հավանականությունը ցածր է, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ խաղաղության համաձայնագրի համար։

Русский