Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել

Blog Image

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է հեռավար միջազգային շախմատի մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Հայաստանի հավաքականում ընդգրվել են ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները:

Մրցաշարում առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին:

Send