Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Միջազգային

«Call of Duty» խաղի համաստեղծողի մաhվանն հասցրած վթարի կադրերն են տարածվել (տեսանյութ)

Blog Image

«Call of Duty» խաղի համաստեղծող Վինս Զամպելլան մահացել է Միացյալ Նահանգների Սան Գաբրիել լեռներում՝ Լոս Անջելեսից ոչ հեռու։ Բախումից անմիջապես հետո «Ferrari 296 GTS» մակնիշի մեքենան բռնկվել է, դուրս նետել ուղևորին, գրել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Ականատեսները տեսագրել են միջադեպը։ Կադրում երևում է, թե ինչպես է կարմիր մեքենան դուրս գալիս թունելից ու բախվում արգելապատնեշի, որի հետևանքով այն կոտրվում է բախման ժամանակ, ապա բռնկվում կանգ առնելուց հետո։ Տեսանյութի վերջում կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ վազում զոհի մոտ և արագ քաշում նրան այրված մեքենայից։

Շտապօգնության աշխատակիցները ժամանել ու հոսպիտալացրել են նրա ուղեկցին, տղամարդու վնասվածքները կյանքին սպառնացող չեն եղել։

 

Send