Ամերիկայի Միացյալ Նահանգների Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) կոչ է արել Մեքսիկայի, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի մի քանի երկրների օդային տարածքում թռչող ավիաընկերություններին զգույշ լինել «ռազմական ակտիվության» պատճառով։
Զգուշացումը վերաբերում է «հնարավոր վտանգավոր իրավիճակներին», որոնք կարող են կապված լինել արբանյակային նավիգացիոն համակարգերի հնարավոր խափանումների հետ։
AFP-ն հաղորդում է, որ զգուշացումը ուժի մեջ կլինի 60 օր։
Նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 8-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները Մեքսիկայի տարածքում «կսկսի ցամաքային գործողություն»՝ թմրակարտելների դեմ պայքարելու համար։

Русский