Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սիմա Աբովյանը փետրվարի 10-ին որոշում է կայացրել, որով վերադարձվել է Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հայցադիմումն ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության։
Ըստ դատարանի՝ հայցադիմումում առկա են եղել թերություններ, որոնք վերացնելու համար հայցվորին տրամադրվել է եռօրյա ժամկետ։
Ստեփան Ասատրյանը պահանջում է Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունն անվավեր ճանաչել և իրեն վերականգնել Հովհաննավանքի Հոգևոր հովվի պաշտոնում։
Դատավոր Պարգև Մելքոնյանը նույնպես որոշել է վերադարձնել Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե) հայցադիմումը՝ առկա թերությունները վերացման համար տրամադրելով եռօրյա ժամկետ։
Թախմազյանը նույնպես պահանջում է իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։

Русский