Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանին Նոր տարվա կապակցությամբ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հղել է իր ամանորյա ուղերձը։

Շնորհավորանքն առաջին հերթին վերաբերել է Չուկոտկայի և Կամչատկայի բնակիչներին։ Այս տարածաշրջաններում արդեն սկսվել է 2026 թվականը։

Պետության ղեկավարը նշել է, որ երկրի ապագան մեծապես կախված է նրա քաղաքացիներից։

«Մենք հույսը դնում ենք մեր սեփական ուժերի վրա, նրանց վրա, ովքեր մեզ համար մտերիմ և թանկ են, և ովքեր միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել», - ասել է նա։ «Նման փոխադարձ աջակցությունը մեզ վստահություն է տալիս, որ մեր ամեն մտածածը, մեր հույսերն ու ծրագրերը անպայման կիրականանան»։

«Ի վերջո, մենք միասին ենք՝ Ռուսաստանի ժողովուրդը։ Մեզանից յուրաքանչյուրի աշխատանքը, հաջողություններն ու նվաճումները նոր գլուխներ են ստեղծում նրա հազարամյա պատմության մեջ։ Եվ մեր միասնության ուժը որոշում է Հայրենիքի ինքնիշխանությունն և անվտանգությունը, նրա զարգացումը, նրա ապագան», - ընդգծել է նախագահը։

Send