Հայաստանը պատրաստվում է դառնալ միջազգային մեդիա-տիրույթի ամենաքննարկվող կետերից մեկը։
«FlyConnect» ընկերության նախաձեռնությամբ հանրապետությունում կանցկացվի Creator Summit Armenia 2026 մասշտաբային գագաթնաժողովը, որը կհավաքի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայտնի ինֆլուենսերների, բլոգերների և արտիստների։
Միջոցառմանը սպասվում է շուրջ 2,000 մասնակցի ներկայություն աշխարհի ավելի քան 100 երկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Վենեսուելայից, Կոլումբիայից, Եվրոպայից, Դուբայից, Վրաստանից, Աֆրիկյան երկրներից և այլն։ Մեկ հարթակում միավորվող բլոգերների, երգիչների և խոհարարների ընդհանուր լսարանն ու հետևորդների քանակը գերազանցում է 2.7 միլիարդը:
Գագաթնաժողովի ամենասպասված դեմքերից են ԱՄՆ բանակի վետերան, բոդիբիլդեր և Սպիտակ տան նախկին խոհարար Chef Rush-ը (Անդրե Ռաշ), ով աշխատել է ԱՄՆ 4 նախագահների հետ և ունի ավելի քան 16 միլիոնանոց լսարան, Հարավային Կորեայում լայն ճանաչում ձեռք բերած հայտնի հայ մեդիա-դեմք ու խոհարար Chris Hambarsoomian-ը, Աֆրիկայի ամենավիրուսային ու սիրված հումորիստներից մեկը՝ William Last KRM-ը, TikTok-ը նվաճած պարող Big Groove-ը, ինչպես նաև Yuji Beleza-ն՝ ով կարողանում է խոսել բազմաթիվ լեզուներով, հայտնի շեֆ-խոհարար Vasily Mishlen-ը, Kagiris twins քույրերը, դերասանուհի և բլոգեր Shahrizada Serikova-ն, DJ Stetseviatka-ն, միջազգային բեմերը նվաճած իրանցի տաղանդավոր DJ Alireza-ն և երաժիշտ Yasaman-ը։



Գագաթնաժողովի ծրագիրը խոստանում է լինել առավելագույնս հագեցած ու բազմաբովանդակ։ Առաջին օրը կմեկնարկի վառ երաժշտական իրադարձությամբ, որին կհաջորդի երկրորդ օրվա խոհարարական Expo-ն և միջազգային շեֆ-խոհարարների վարպետության դասերը։ Երրորդ և չորրորդ օրերը ամբողջությամբ նվիրված կլինեն նեթվորքինգին, նոր կապերի հաստատմանն ու ոլորտի առաջատարների ելույթներին։ Իսկ հինգերորդ օրը հյուրերը հատուկ տուրի միջոցով կծանոթանան հայկական հարուստ մշակույթին ու պատմությանը, ինչից հետո նախագիծը կեզրափակվի անմոռանալի Afterparty-ով։
Կազմակերպիչների հավաստմամբ՝ նախագիծը միտված է մեծացնելու Հայաստանի ճանաչելիությունը զբոսաշրջային քարտեզում։ Օտարերկրյա ինֆլուենսերներն իրենց օրգանիկ բովանդակությամբ հայկական մշակույթն ու հյուրընկալությունը կներկայացնեն միլիոնավոր հետևորդների, մինչդեռ տեղական ստարտափների, ՏՏ ընկերությունների և մեդիա դեմքերի համար սա եզակի հնարավորություն է՝ փորձի փոխանակում կատարելու համաշխարհային մակարդակի աստղերի հետ։
«FlyConnect» ընկերությունը ստեղծել է նաև երկարաժամկետ թվային էկոհամակարգ և հատուկ հավելվածներ միջազգային ինֆլուենսերների հետ մշտական կապը պահպանելու համար։ Այն ռեստորաններն ու սննդի ոլորտի ներկայացուցիչները, որոնք հանդես կգան որպես հովանավոր կամ էքսպոյի մասնակից, ավտոմատ կերպով կինտեգրվեն անձամբ Chef Rush-ի անունը կրող հավելվածում՝ ստանալով շարունակական գովազդային արշավ 24/7 ռեժիմով և դառնալով միջազգային մեծ համայնքի գործընկեր։ Հավելվածի միջոցով օգտատերերը հնարավորություն կունենան ծանոթանալ ռեստորաններին, ամրագրել սեղաններ, կատարել պատվերներ և օգտվել առաքման ծառայություններից՝ ստեղծելով գործընկերների համար լրացուցիչ հաճախորդների հոսք և եկամտի հնարավորություններ։
Այս էկոհամակարգի շրջանակում հյուրերի համար ստեղծվում է իրենց բրենդավորմամբ eSIM հավելված, որը հնարավորություն է տալիս սեփական լսարանին առաջարկել կապի ծառայություններ՝ համագործակցելով հայկական «FlyConnect» ընկերության հետ և ստեղծելով նոր եկամտի ու երկարաժամկետ գործընկերության հնարավորություն։
Կազմակերպիչները լիահույս են, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նմանօրինակ լայնածավալ միջոցառման իրականացմանը, քանի որ այն ենթադրում է մեծածավալ և բազմակողմանի աշխատանք, որի լիարժեք, բարձրակարգ և պրոֆեսիոնալ կազմակերպումն ու իրականացումը պահանջում են համապատասխան պետական աջակցություն և ներգրավվածություն։բ

Русский