Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Blog Image

Այսօր՝ փետրվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի սկզբնամասում բախվել են «Ford Transit» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ «Honda Accord»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
 

Send