Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրայով խոցել են 605 ԱԹՍ, հարձակում է եղել «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանի վրա

Blog Image

Ռուսատանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով խոցել են 605 անօդաչու թռչող սարք։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանի վրա։ Գործարանը տարեկան մշակում է մոտ 15 միլիոն տոննա նավթ և ՌԴ-ի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։

Յարոսլավլի մարզպետ Միխայիլ Եվրաեւը հայտնել է, որ տարածաշրջանը հետ է մղել անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակումը՝ ոչնչացնելով բոլոր 88 անօդաչու թռչող սարքերը։ «Զոհեր չկան։ Այրվել է մասնավոր տուն, մի քանի բնակարանային շենքերում կոտրվել են պատուհաններ, վնասվել են մարզի բնակիչներին պատկանող մասնավոր մեքենաները», - նշել է նա։ Հարձակումը նաև մասամբ խափանել է Յարոսլավլի ծայրամասերի երթևեկությունը դեպի Մոսկվա։

Send