Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Տասնյակ իրանական նավեր ճեղքել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակումը

Blog Image

20-ից ավելի իրանական նավեր ճեղքել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը, գրել են ԶԼՄ-ները։

Lloyd's-ի տվյալների բազայի համաձայն՝ Իրանի «ստվերային նավատորմի» հետ կապված առնվազն 26 նավ հաջողությամբ շրջանցել են ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։

Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Trackers լցանավը, որը պատկանում է Իրանի ազգային նավթային նավագնացության ընկերությանը, ճեղքել է շրջափակումը։ Նավը լքել է Իրանը 2026 թվականի մարտի վերջին և ուղղվել դեպի Ռիաու կղզիներ, որտեղ բեռնաթափել է 2 միլիոն բարել հում նավթ, նախքան հետ վերադառնալը՝ շրջափակումից խուսափելով։ Վաղը՝ ապրիլի 22-ին, լցանավը կհասնի Խարգ կղզի։

 

Send