Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Առաջին անգամ էի Երևանում, դեռ տպավորությունների ներքո եմ․ Ալսուն տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել Երևանից

Blog Image

Ռուսաստանցի հայտնի երգչուհի Ալսուն օրերս Հայաստանում էր։ Նա ինստագրամյան իր էջում կիսվել է տպավորություններով և լուսանկարներ հրապարակել։ 

«Առաջին անգամ էի Երևանում, դեռ  տպավորությունների ներքո եմ։ Այնքան հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, կենսունակ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով, և ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է եղել, որ Էլինա Ջանիբեկյանի ու Ժաննա Լևինա Մարտիրոսյանի հետ այսքան տարիների բարեկամությունից հետո ես երբեք այստեղ չեմ եղել։ 

Սիրելի՛ աղջիկներ, շնորհակալ եմ այս քաղաքը ինձ համար բացելու, այն ներսից, հոգով ցույց տալու համար։ Կարծես թե սա արևոտ Հայաստան իմ հաճախակի այցելությունների միայն սկիզբն է։  Շատ շնորհակալություն»,- գրել է նա՝ կից լուսանկարներ հրապարակելով։

Տեսանյութերն ու լուսանկարներն՝ այստեղ

Send