Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

«Ռիպա»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Blog Image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերությանը պատկանող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում (Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Կեչառեցու փողոց, 2-րդ հողատարածք):
 
Հայտնաբերված խախտումների հիմքով՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
 
Մասնավորապես՝
խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։
 
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է ժամետ:

ՍԱՏՄ

Send