Indonesia Air ավիաընկերության ATR 400 ինքնաթիռը կապը կորցրել է Հարավային Սուլավեսի նահանգի Մարոս Ռեջենսիի մոտակայքում։ Ինդոնեզիայի Detik լրատվական կայքի փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել է 11 մարդ։
«ATR 400-ը կապը կորցրել է Հարավային Սուլավեսիի Մարոս Ռեջենսիի մոտակայքում, և նրա գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ ATR ինքնաթիռում, որը պատկանում է Indonesia Air-ն, եղել է 11 մարդ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Որոնողական-փրկարարական գործողությունների ղեկավար Անդի Սուլթանը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և երեք ուղևոր։ Ինքնաթիռը ուղևորվում էր Յոգյակարտայից դեպի Մակասար։ Հրապարակման պահին ինքնաթիռի ճշգրիտ գտնվելու վայրը դեռևս անհայտ է։

Русский