Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները դատապարտել են ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական քայլերն ու 4 սրբազանների կալանավորումը։
«Մենք` Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խորապես մտահոգված ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները, հոգևորականների և եկեղեցասեր զավակների մտացածին մեղադրանքներով ապօրինի կալանավորումները: Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ»,– ասված է հայտարարությունում։
Հոգևորականները նշել են, որ անմնացորդ հավատարիմ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Русский