Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահը կոշտ քննադատել է Իրանին։
«Ի՞նչ ներգրավվածություն և նվաճումներ ունի Իրանը իսլամական աշխարհում։ Աջակցում է Եմենում հուսիթ զինյալներին, աջակցում է Իրաքում «Հաշդ ալ-Շաաբիի» զինյալներին, որոնք հարձակվում են հենց Իրաքի վրա, և աջակցում է «Հըզբոլլահի» զինյալներին Լիբանանում»,- ասել է նախարարը։
«Որտե՞ղ է Իրանի օգնությունը իսլամական աշխարհին։ Մինչդեռ հենց այս ռեժիմն էր, որը աջակցում էր Ասադի ռեժիմի հանցագործություններին Սիրիայում, մասնակցում էր լիբանանցի քաղաքական գործիչների սպանություններին և «Հաշդ ալ-Շաաբիի» զինյալներին քաղաքական զավթումների հրամաններ էր տալիս»,- ասել է դիվանագետը։
Ըստ նրա՝ Իրանը կարգախոսների հետևում է թաքնվում՝ իր գործիքներն օգտագործելով միայն իր շահերը պաշտպանելու համար։

Русский