Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է

Blog Image

Իրանում կործանված ամերիկյան կործանիչի երկու անձնակազմի անդամներից մեկը փրկվել է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի «12-րդ ալիքի» արևմտյան աղբյուրին։

«Ամերիկյան անձնակազմի մեկ անդամ փրկվել է», - հաղորդում է հեռուստաալիքի լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իրանական ուժերը, հնարավոր է, գերի են վերցրել ամերիկացի օդաչուի, որը կատապուլտվել է ինքնաթիռի խոցումից հետո, երբ իրանական հակաօդային պաշտպանությունը խոցել է այն: Անհետ կորած օդաչուների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկար:

Send