MediaHub-ին քաղաքացիներն ահազանգում են, որ Նվեր Սաֆարյան փողոցի մեջտեղում աղբաման է տեղադրված, իսկ պատճառը, դե իհարկե, փոսերն են։
Մեզ տրամադրված լուսանկարում երևում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող աղբամանը փողոցի կենտրոնում, իսկ վարորդները փորձում են շրջանցել այն։
«Արդեն 3 օր ա, որ աղբամանը փողոցի կենտրոնում ա, ամենայն հավանականությամբ, մարդիկ են դրել, որովհետև շատ խորը փոս ա, անձրևն էլ եկել ա, միգուցե վարորդները չնկատեն ու գան ընկնեն մեջը»,- մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը։
MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանին, ով էլ նշեց, որ ժամանակավոր լուծում է տրված։
«Փոսը փակված է հիմա, հետո, որպես կենտրոնական հատված, շինբարեկարգումով հիմնավոր նորոգվելու է»,- նշեց Կարապետյանը։
Էմմա Մարտիրոսյան

Русский