Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

Blog Image

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում փաստացի բնակվող 35-ամյա մի տղամարդ նույն գյուղում գտնվող, մեկ այլ անձի պատկանող և որպես պահեստ օգտագործվող վագոն-տնակներում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։

Ստուգման նպատակով Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին Արևաշատ, և իրավապահների տեղեկությունը հաստատվեց։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն կատարվեց հիշյալ վագոն-տնակներում։ Հայտնաբերվեց 209 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մեթադոնի տարաներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ ու ներարկիչներ, կանեփի ճյուղեր և այլն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send