Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։ Քննարկված թեմաների թվում են եղել նավթը, հանքանյութերը, առևտուրը և ազգային անվտանգությունը։ «Մենք այսօր հիանալի զրույց ունեցանք։ Նա հրաշալի մարդ է։ Մենք շատ լավ ենք համագործակցում։ Ռուբիոն աշխատում է նրա հետ։ Ես այսօր առավոտյան աշխատել եմ նրա հետ։ Մենք զանգ ունեցանք, երկար զանգ։ Մենք շատ հարցեր քննարկեցինք... Կարծում եմ՝ մենք շատ լավ ենք լեզու գտնում Վենեսուելայի հետ», - նշել է նա։

Ռոդրիգեսը նշել է, որ քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը՝ «երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով», նաև «Կարակասի և Վաշինգտոնի կառավարությունների միջև հարաբերություններում չլուծված հարցեր»։

«Ռոյթերսի» հետ հարցազրույցում Թրամփը նշել է, որ Ռոդրիգեսը մտադիր է ապագայում այցելել Միացյալ Նահանգներ. «Ես կարծում եմ, որ նա որոշ ժամանակով կգա Միացյալ Նահանգներ... և ես նույնպես կգնամ նրանց երկիր»։ Սակայն ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ այդ ծրագրերը կարճաժամկետ չեն։

Թրամփն այսօր Վաշինգտոնում կընդունի նաև Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Սպիտակ տունը հաստատել է դա։

Send