Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան հարձակվել է ՌԴ Չուվաշիայի վրա, զnhվել է 2 մարդ, ևս 34-ը` վիրավnրվել

Blog Image

Ռուսաստանի քննչական կոմիտեն կհետաքննի Ուկրաինայի զինված ուժերի կողմից Չեբոկսարիի և Չեբոկսարիի օկրուգի վրա գիշերային հարձակումը:

Հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 34-ը վիրավորվել են, գրել են ԶԼՄ-ները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորների թվում կա մեկ երեխա, մեկն էլ ծանր վիճակում է։

Մայիսի 5-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Չուվաշիայի վրա: Չեբոկսարիի վրա գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկը միջին ծանրության վիճակում է: Չեբոկսարիի իշխանությունները կոչ են արել բնակիչներին մնալ տանը և խուսափել պատուհաններից ու պատշգամբներից: Շրջանի կրթական հաստատությունները անցել են հեռավար ուսուցման: Քաղաքում հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է:

Send