Դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար, հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Մասնավորապես, հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում`Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում, կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը`ժամը 01:00-ն։

Русский