Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում

Blog Image

Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես  Կոմիտասի պողոտա - Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան - Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների,  կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես`  Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից,  այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

Երևանի քաղաքապետարան

Send