Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լիոնել Մեսսիի քույրը վթարի է ենթարկվել ու հետաձգել է իր հարսանիքը

Blog Image

Լիոնել Մեսսիի քույրը՝ Մարիա Սոլ Մեսսին, մի քանի օր առաջ վթարի է ենթարկվել Միացյալ Նահանգների Մայամի քաղաքում, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։

32-ամյա կինը վատացել է վարելու ժամանակ, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել պատին։

Վթարը կյանքին սպառնացող չի եղել, սակայն Մարիա Սոլը լուրջ վնասվածքներ է ստացել։ Կոտրվել են երկու ողները,  կրունկը, դաստակը, ձեռքի ծանր այրվածք է ստացել։ Բժիշկները հաստատել են, որ նրա վիճակը կայուն է, և նա վտանգից դուրս է։

Դեպքից հետո Մարիա Սոլը վերադարձել Ռոսարիո, որտեղ վերականգնողական կուրս է անցնում իր ընտանիքի հետ։ Ապաքինման պատճառով նա ստիպված հետաձգել է իր հարսանիքը «Ինտեր Մայամիի» երիտասարդական թիմի մարզիչ Խուլիան «Տուլի» Արելյանոյի հետ։ Նոր ամսաթիվ դեռևս նշանակված չէ։

Մեսսիի քույրը հետաձգել է իր հարսանիքը։

 

 

Send