Ինդոնեզիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով 7 մարդ է մահացել, 82-ը՝ անհետ կորել։
Ողբերգությունը տեղի է ունեցել Արևմտյան Ջավա նահանգում,հայտնել է Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը։ Երկարատև անձրևներից հետո այնտեղ տեղի է ունեցել կավե սեղանքի հոսք, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է մի փոքրիկ բնակավայր։
Փրկարարական աշխատանքները բարդանում են ցեխոտ սողանքային գոտիների և շարունակական ջրհեղեղների պատճառով։

Русский