Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Հուսիթները հայտարարել են Կարմիր ծովում Իսրայելի նավերի լիակատար արգելքի մասին

Blog Image

Հուսիթները հայտարարել են Կարմիր ծովում Իսրայելի նավերի լիակատար արգելքի մասին։

 Եմենում «Անսար Ալլահ» կազմակերպությունը դրանք դիտարկում է ռազմական թիրախներ։

«Եմենի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել օկուպացված Ջաֆա շրջանում տեղակայված ռազմավարական կարևոր թշնամու թիրախների վրա։ Հրթիռները ճշգրիտ հարվածել են իրենց թիրախներին։

Մենք հայտարարում ենք Կարմիր ծովում Իսրայելի ծովային երթևեկության լիակատար արգելքի մասին, և այս հայտարարության պահից սկսած՝ թշնամու բոլոր շարժումները համարում ենք մեր զինված ուժերի օրինական ռազմական թիրախներ։

Մենք հայտարարում ենք, որ սրացմանը կպատասխանենք սրացմամբ, և մեր ռազմական գործողությունները կակտիվանան մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներին, ճակատամարտի ընթացքին և ջիհադի ու դիմադրության առանցքի շրջանակներում։

Մենք հաստատում ենք մեր ժողովրդի և մեր ազատ երկրի ժողովուրդների իրավունքը՝ դիմադրելու ամերիկա-իսրայելական ագրեսիային։

Մենք անտարբեր չենք մնա, քանի դեռ մեր ժողովրդի և ջիհադի ու դիմադրության առանցքի ժողովուրդների վրա Պաղեստինում, Գազայում, Իրանում, Լիբանանում և Իրաքում անարդար շրջափակում է սահմանվել։

Թշնամու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, եթե Աստված կամենա, և մեր գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է ագրեսիան և շրջափակումը մեր ու ջիհադի և դիմադրության առանցքի դեմ»», - ասվում է «Անսար Ալլահ» զինյած կազմակերպության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելը և Իրանն իրար հարվածներ են հասցրել։

 

Send