ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկում է պարգևատրում Իրանի միջուկային ծրագրին առնչվող տեղեկությունների համար. այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
««Պարգևատրումներ արդարության համար» (Rewards for Justice) ծրագիրն առաջարկում է մինչև 20 միլիոն դոլարի պարգևատրում (ինչպես նաև, հնարավոր է, աջակցություն՝ այլ վայր տեղափոխվելու հարցում)՝ Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և համապատասխան անձնակազմի (օրինակ՝ գիտական հանրության ներկայացուցիչների), նաև նշված տարրերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունների դիմաց», - ասվում է հայտարարության մեջ։
Առավելագույն չափով պարգևատրում ստանալու համար անհրաժեշտ կոնկրետ չափանիշները չեն հրապարակվել։
Պետդեպարտամենտը բացատրել է այս նախաձեռնությունը՝ նշելով, որ Իրանը չի կատարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակներում։ Սա հանգեցրել է նրան, որ գործակալությունը կորցրել է «տեղեկատվության անընդհատությունը»՝ կապված առանցքային միջուկային բաղադրիչների արտադրության և պաշարների հետ։

Русский