Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել

Blog Image

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա։ «Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ուստ-Լուգայի նավահանգստային տարածքում վնասներ են գրանցվել, և հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Հարձակումը հետ է մղվում», - ասել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն՝ չնշելով, թե կոնկրետ ինչն է այրվել։ Տարածաշրջանի վրայով խփվել է 44 անօդաչու թռչող սարք։

Ըստ Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայության՝ Ռուսաստանը գիշերը հարձակվել է Օդեսայի մարզի Օրլովկա անցակետի վրա, որը տեղակայված է Ուկրաինայի և Ռումինիայի հետ սահմանին։ Հարձակման հետևանքով հարվածներ են հասցվել լաստանավային անցակետի շենքին և տարածքին, հրդեհներ են բռնկվել։

Send