Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երիտասարդը փորձել է կյանքից զրկել մորն ու վերջինիս օգնության հասածին․ ՔԿ

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն ֆիզիկական ներգործություն է գործադրել մերձավոր ազգական հանդիսացող մոր՝ Ա.Ս.-ի նկատմամբ, ինչից հետո փորձել է սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս օգնության հասած Ա.Հ.-ին՝ դանակով հարվածելով նրա կրծքավանդակին:

Բացի այդ, Ա.Գ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով թմրամիջոց:

Ա.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ ՔԿ

Send