Կառավարությունն այսօր հավանություն է տվել Իրանի դեմ պատերազմ սկսած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրության նախագծին և այն ուղարկում է Ազգային ժողովում վավերացման։
Նախագծում նշված է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի «հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում»: Խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ 3 պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

Русский