Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են իրանական նավի վրա․ կա զոհ և վիրավոր

Blog Image

Իրանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում հարձակվել են իրանական առևտրային նավի վրա։ Զոհվել է մեկ մարդ, ևս մեկը՝ վիրավորվել։

Քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Թեհրանը իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։

Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնել՝ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդում է IRIB-ը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր ազգային անվտանգությունն ու պետական շահերը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի և գույքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն», – հայտարարել են Իրանի ԱԳՆ-ում։

Թեհրանը տեղի ունեցածը որակել է որպես միջազգային իրավունքի խախտում և Կիևին մեղադրել հակամարտության հետագա սրման մեջ։

Send