Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Սի Ծինպինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու չորս առաջարկ է ներկայացրել

Blog Image

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու չորս առաջարկ է ներկայացրել։ Նա դրանք բանակցությունների ժամանակ փոխանցել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանին, հաղորդել է «Սինհուա»-ն։

Առաջին առաջարկը խաղաղ համակեցության սկզբունքի պահպանումն է։ Չինաստանի առաջնորդը նշել է, որ Պարսից ծոցի երկրները և ամբողջ Մերձավոր Արևելքը պետք է պահպանեն բարելավված հարաբերությունները և խթանեն ընդհանուր անվտանգության ճարտարապետության կառուցումը։ Երկրորդ առաջարկն ազգային ինքնիշխանության սկզբունքն է, որը պետք է պահպանվի։ Մերձավոր Արևելքում Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է անկեղծորեն հարգվեն։

Երրորդ առաջարկը միջազգային իրավունքի գերակայության սկզբունքն է։ Պետությունները պետք է վճռականորեն պահպանեն միջազգային համակարգը, միջազգային կարգն ու միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ աշխարհը վերադառնա ջունգլիների օրենքին», - ասել է Սին։

«Չորրորդ առաջարկը զարգացման և անվտանգության համակարգման սկզբունքի պահպանումն է։ Բոլոր կողմերը պետք է ստեղծեն բարենպաստ միջավայր և դրական էներգիա ուղղեն Մերձավոր Արևելքում Պարսից ծոցի երկրների զարգացմանը»,- նշել է Չինաստանի առաջնորդը։

Ապրիլի 13-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ծյակունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը անհրաժեշտ է, քանի որ այն ծառայում է բոլոր երկրների շահերին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ երկիրը պատրաստ է դրական դեր խաղալ հետագա կարգավորման գործում։

 

Send