Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վարչապետի աշխատակազմին հատկացվեցին միլիոններ․ գումարը չի՞ հերիքում

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության նիստի օրակարգը․ նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման նպատակով 2026թ. պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «1136.ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001. Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման շրջանակներում, կատարել լրացուցիչ արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր, որոնց համար վերոնշյալ միջոցառմամբ նախատեսված ֆինանսական միջոցներն արդեն իսկ չեն բավարարում:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ վարչապետի աշխատակազմի կողմից 2026թ. կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից նվազեցնել 94 622 100 ՀՀ դրամ և նվազեցված ֆինանսական միջոցներն ուղղել 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածին:

Ուստի, նախագծով առաջարկվում է 2026թ. պետական բյուջեով նախատեսված մի շարք ծրագրերի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից կատարել նվազեցում և վերաբաշխել «1136.ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001. Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառմանը:

Send