Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարար Արաղչին Լիբանանում է եղել

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Լիբանան է ժամանել Իսլամական Հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Իրանի ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել երկրում գտնվող լիբանանցի առաջնորդների և կրոնական գործիչների հետ։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Արաղչին վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Լիբանանի կառավարությանը և ժողովրդին։ Լիբանանցի իր գործընկեր Յուսեֆ Ռաջիի հետ հանդիպման ժամանակ նախարարը ընդգծել է երկու երկրների միջև բոլոր մակարդակներում խորհրդակցությունների ամրապնդման և առկա հնարավորությունների ու մարտահրավերների նկատմամբ համապարփակ մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը։

Արաղչին նաև առանձին հանդիպումներ է ունեցել երկրի տնտեսության նախարար Ամեր Ալ-Բասատի և Լիբանանի Գերագույն շիաների խորհրդի փոխնախագահ շեյխ Ալի Ալ-Խատիբի հետ։

 

Send