Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Լևոն Քոչարյանի տան խուզարկության մասին

Blog Image

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Panorama.am-ին փոխանցեցին հակակոռուպցիոն կոմիտեին՝ ի պատասխան ինչ գործի շրջանակնում է խուզարկություն իրականացվում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահներ մտել են  Լևոն Քոչարյանի տուն։

Send