Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիզաեզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլի համար պայքարում էին 15 արտիստներ։ Ելույթ ունեցան Մոլդովայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Իսրայելի, Բելգիայի, Լիտվայի, Սան Մարինոյի, Լեհաստանի և Սերբիայի ներկայացուցիչները։
Նրանցից միայն տասը ստացան ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ երկրներն են՝ Հունաստան, Ֆինլանդիա, Բելգիա, Շվեդիա, Մոլդովա, Իսրայել, Սերբիա, Խորվաթիա, Լիտվա և Լեհաստան:
Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 14-ին։

Русский