Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն

Blog Image

Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն, ասել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։

«Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն։ Ես այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չունեմ։ Մենք կհայտարարենք բանակցությունների ժամանակը, եթե որոշում կայացվի», - նշել է նա։

Ապրիլի 11-ին Պակիստանի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Հանդիպմանը քննարկվել են Հորմուզի նեղուցի վերաբացման, Իրանի միջուկային ծրագրի, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման և ռազմական գործողությունների դադարեցման հարցերը։ Հակասություննեի պատճառով համաձայնագիր չի կնքնվել։

Send