Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում

Blog Image

Այսօր ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։ Իրականացվում է հրդեհաշիջում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Send