Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել

Blog Image

Հունվարի 19-ին, ժամը 07։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհը սպասարկող ընկերության «Man Van» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի մաքարման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները 2 վերամբարձ կռունկի և 1 տրակտորի օգնությամբ ուղղել են «Man Van» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send