Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Հայաստանը շարունակում է ժողովրդավարական զարգացման բարեփոխումները»․ Արարատ Միրզոյան

Blog Image

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասին:

Զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության  հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները:։

Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ:

Երկուստեք ընդգծվել է նոր ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը:

Send