Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանում Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, Ռուսաստանի ղեկավարը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է», – նշել է Պուտինը։

Նա անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի խնդիրներին՝ ընդգծելով՝ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակը կարգավորելու համար։ 

Ռուսաստանի առաջնորդը երեքշաբթի օրը հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

«Իրանի շուրջ հակամարտության հենց սկզբից, ինչպես գիտեք, Ձերդ Մեծություն, Ռուսաստանը պաշտպանել է ռազմական գործողությունների դադարեցումը և քաղաքական ու դիվանագիտական ​​լուծման որոնումը... Մենք, մեր կողմից, պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի օգնենք լուծել այս բարդ և հրատապ խնդիրը»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Send