«Հայրենիք» կուսակցության անդամ, Իրավապաշտպան Սոս Հակոբյանը գրում է.
«2025թ. սեպտեմբերի 10-ին իշխանության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին ԱԺ հարց տալիս, Վազգեն Ռշտունուն անվանում է «մարտի 1-ի դակիչ» «պոտենցիալ մարդասպաններին ազատության ուղեգրեր տվող» քննադատում է 18 արդարների գործով աձին չկալանավորելու մասին դատական ակտը, ուղիղ ասում է, որ վերջինիս բարձր վարկանիշը փաստաբանների շրջանում կապված է եղել ընդդիմության կողմից շատ քանակի փաստաբան վարձելու հանգամանքի հետ.....
Մեկ այլ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը հրապարակում է Ռշտունու լուսանկարը և կրկին ցեխ շպրտում նրա հասցեին, սպառնում ապաքրեականացնել դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու արարքը;
Եվ ի՞նչ,
և, ոչինչ, ԲԴԽ-ն ոչ մի հայտարարություն էլ չի հրապարկում, այն դեպքում, երբ ի տարբերություն փաստաբանների, այդ մարդիկ իրական իշխանության (լծակների) կրողներ են....
ԲԴԽ ազնվության մասին բոլոր ենթադրությունները թողնում եմ ընթերցողին»։

Русский