«Ո՞վ է ավելի լավը՝ նա՞, թե՞ Պելեն։ Կարծում եմ՝ նա։ Բայց Պելեն շատ լավն էր։ Դու գուցե ավելի լավն ես, քան Պելեն»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նաև նշել է Իրանի հետ հակամարտության ժամանակ ունեցած «իր հաջողությունները» ակումբի՝ ՄԼՍ գավաթում հաղթանակի առթիվ կազմակերպված ընդունելությանը։
«ԱՄՆ զինված ուժերը, մեր հրաշալի իսրայելցի գործընկերների հետ միասին, շարունակում են լիովին ոչնչացնել թշնամուն՝ աննախադեպ մակարդակով։ Մենք ոչնչացնում ենք իրանական հրթիռները», - ի թիվս այլնի՝ ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Բացի այդ Թրամփը «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին նվիրել է թանկարժեք քարերով զարդարված ֆուտբոլային գնդակ՝ իր ստորագրությամբ։
Կադրերն այստեղ

Русский