Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել

Blog Image

Հռոմի պապ Լևոն XIV-ը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել։ Հայտնում է Vatican News-ը։

«Արդեն երկու շաբաթ է, ինչ Մերձավոր Արևելքի ժողովուրդը տառապում է պատերազմի սարսափներից։ Հազարավոր անմեղ մարդիկ մահացել են, և շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին դպրոցների, հիվանդանոցների և գյուղերի վրա հարձակումների ժամանակ»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո։Պապը հատուկ մտահոգություն է հայտնել Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, արդար կանանց և տղամարդկանց անունից կոչ եմ անում այս հակամարտության բոլոր պատասխանատուներին դադարեցնել կրակը և բացել երկխոսության ճանապարհը»,- հայտարարել է նա։

Send