Շախմատիստ Էրիկ Գասպարյանը գրոսմայստերի երկրորդ նորման է լրացրել, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր երկրորդ գրոսմայստերի նորման։
Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր, զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և 22.4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը»,- նշում են ֆեդերացիայից:

Русский