Եմենի «Անսար Ալլահ» (Հուսիթներ) շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում բալիստիկ հրթիռային հարձակում է գործել սաուդյան «NCC Ghazal» նավթատարի վրա:
Շարժումը նշել է, որ նավը խախտել է հուսիթների նավարկության արգելքը և անտեսել է նախազգուշացումները։ Նավը ստիպված փոխել է ուղղությունը:
MarineTraffic-ի տվյալներով՝ նավթատարը եղել է Յանբու նավթային նավահանգստի մոտ և ուղևորվելիս է եղել դեպի Ջիդդա նավահանգիստ:

Русский