Թեհրանը կշարունակի հրթիռային հարվածներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «PBS News»-ին տված հարցազրույցում։
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։ «Մենք շատ դառը փորձառություն ունենք ամերիկացիների հետ», - ասել է նախարարը՝ նկատի ունենալով նախորդ բանակցությունները, որոնց ֆոնին երկիրը սկսեց հարձակման ենթարկվել։
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողացել հասնել վարչակարգի փոփոխության Իրանում պատերազմի սկզբնական օրերին և այժմ գործում են «աննպատակ»։

Русский