Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Իրանի արտաքին գործերի փոխնախարարը գալիս է Երևան

Blog Image

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին այսօր երեկոյան գալիս է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ անցկացնելու համար, գրել է IRNA-ն։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների միջև քաղաքական խորհրդակցություններից բացի, հանդիպումներ կանցկացվեն նաև մի շարք այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ՝ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Կովկասյան տարածաշրջանում առանցքային զարգացումները։

Send