Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի «հյուրասիրությունները» ՔՊ-ն է կազմակերպում, Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Կապավոր» ՍՊԸ-ի հետ ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել։

Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է իրականացնել Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածի միջին նորոգման աշխատանքները, որը պետք է կատարվի 45 օրվա ընթացքում, իսկ շինարարության սկիզբը ապրիլի 15-ն էր սահմանված։ Աշխատանքի դիմաց ընկերությանը վճարվելու է 104 մլն 400 հազար դրամ։

«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Արման Հակոբջանյանը «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերն ու բիզնես-գործընկերը։ Նա Արցախում, ապա Հայաստանում բազմաթիվ ընկերություններ է հիմնել։ Նրան է պատկանում «Ասֆալտագործ» ԲԲԸ-ն, «Ասֆալտագործ» ՍՊԸ-ն, «Դղյակ Հոթել» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները հիմնվել են մինչև 2010թ-ը, Փաշինյանի կառավարման տարիներին էլ է նա մի շարք ընկերություններ հիմնել։ Մասնավորապես «Կապավոր» ՍՊԸ-ն, «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, «Կապավոր շին» ՍՊԸ-ն, «Պլատինիում գարդեն» ՍՊԸ-ն, «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն, «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ-ն, «Գազ սթրիմ» ՍՊԸ-ն, «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ-ն, «Գազ շեն» ՍՊԸ-ն և «Էկո տոպ» ՍՊԸ-ն։ Նա մի քանի տարի առաջ գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:

Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որի հիմնած 180 հա դեղձի այգին էր ապրիլին այցելել Նիկոլ Փաշինյանը։ Այցի ժամանակ Փաշինյանը հպարտացել էր, որ սուբսիդավորման ծրագրի շահառու է ձեռնարկատերը, իսկ Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածն իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, որտեղ ներկայացել էր թանկարժեք հագուստով և զարդերով։

Լուսանկարներում երևացող Max&Co բրենդի ծաղկային նախշերով կարդիգանի արժեքը, ըստ վաճառքի կայքերի, շուրջ 344 դոլար է։ Նույն ապրանքանիշի ջինսե կիսաշրջազգեստը վաճառվում է շուրջ 24 հազար ռուբլով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ 300 դոլարի սահմաններում է։

Հագուստը լրացվում էր APM Monaco բրենդի զարդերով։ Վզնոցի արժեքը գնահատվում է մոտ 333 դոլար, իսկ ականջօղերինը՝ 185 եվրո։

Այսինքն՝ միայն հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի և զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1100-1200 դոլարը՝ առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի և մյուս աքսեսուարների։

Սա, սակայն, առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները հանրային քննարկման թեմա են դառնում։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր նախարարի մեկ այլ հրապարակային կերպար, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 2,2 մլն դրամ։ Այդ լուքում ներառված էին շուրջ 3132 դոլար արժողությամբ պայուսակ, մոտ 180 հազար դրամ արժողությամբ գոտի, շուրջ 600 հազար դրամ գնահատվող վագրային նախշերով կոշիկներ, ինչպես նաև կոստյում՝ 106 հազար դրամ արժողությամբ։

Իսկ օրեր առաջ նոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանը կրել էր իտալական PINKO բրենդի Grottaglie Gilet մոդելը, որի արժեքը շուրջ 305 դոլար է։

Իհարկե, յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ նախարարը, իրավունք ունի հագնվել այնպես, ինչպես ցանկանում է և ինչպես թույլ են տալիս իր հնարավորությունները։ Սակայն խնդիրն այստեղ քաղաքական և բարոյական ուղերձն է, որը նման պատկերները փոխանցում են հասարակությանը։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21.7 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ մեր երկրում թերսնված բնակչության թիվը հասնում է շուրջ 560 հազարի։

Միևնույն ժամանակ, առողջապահական համակարգում շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Քաղաքացիները դժգոհում են դեղերի գներից, բուժօգնության հերթերից, մարզերում մասնագետների պակասից և առողջապահական ծառայությու

Եվ հենց այդ ֆոնին է, որ պաշտոնյաների ցուցադրական շքեղությունը դառնում է ոչ թե նորաձևության, այլ քաղաքական պատասխանատվության և հանրային զգայունության հարց։ Ավելին՝ այն դառնում է խորհրդանշական պատկեր այն բևեռացման, որը տարիների ընթացքում ձևավորվել է իշխանության բարձրագույն օղակների և հասարակության սոցիալապես խոցելի շերտերի միջև։ Մի կողմում հարյուրավոր և հազարավոր դոլարների արժողությամբ զարդերն ու բրենդային հագուստն են, մյուս կողմում՝ հազարավոր ընտանիքներ, որոնք ամեն ամիս հաշվարկում են, թե ինչպես վճարեն դեղերի, սննդի և բուժման համար։ Այդ հակադրությունն է, որ այսօր ավելի բարձր է խոսում, քան ցանկացած նախընտրական ելույթ»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը, հանրության քննադատությունից զատ, օրվա մի մասն ուտել-խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր երկու-երեք վայրում սեղան են փռում՝ զանազան ուտեստներով, եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։

ՔՊ մեր աղբյուրներից, սակայն, տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են «սիրելի վարչապետին», այլ ուտուշ-խմուշը կազմակերպում է հենց ՔՊ-ն։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։

Սա պարզապես ձեւ է՝ ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է «պատահական հյուրասիրության» վայրը, ստուգվում է սնունդը։ Ուտելու ոչ գեղեցիկ տեսարանն անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում՝ կրկին հանրության իբր ջերմ վերաբերմունքն ընդգծելու համար։ Այնինչ ժողովուրդն ինքն էլ է զարմանում, թե այդ առատ սեղանն ինչպես հայտնվեց իրենց «բեսեդկայում»։ Ի դեպ, չնայած այս հանգամանքին, կիքսերից խուսափել հնարավոր չի լինում:

Օրեր առաջ, օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հրավիրված նվագախումբն Արարատ լեռան մասին երգը երգեց` հստակ նպատակադրմամբ։նների հասանելիությունից։

Send