Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը հաջորդ շաբաթ կհայտարարի Գազայի խաղաղության խորհրդի ստեղծման մասին

Blog Image

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհայտարարի Գազայի խաղաղության խորհրդի ստեղծման մասին՝ որպես հրադադարի մասին համաձայնագրի 2-րդ փուլի մաս, գրել է Axios-ը՝ աղբյուրներին հղում անելով։

 

Խորհրդի նախագահը կլինի անձամբ Թրամփը։ Ըստ աղբյուրների՝ այն կներառի մոտավորապես 15 համաշխարհային առաջնորդ։ Մարմինը կհսկի պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարության ձևավորումը և կվերահսկի Գազայի հատվածի պատերազմից հետո վերակառուցումը։

Աղբյուրի խոսքով՝ «հրավերներ արդեն ուղարկվում են հիմնական երկրներին»։ Հավանական մասնակիցների թվում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսն ու Թուրքիան։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ ծրագրի վերջնական կազմաձևը կարող է փոխվել՝ կախված արտաքին քաղաքականության այլ ոլորտներում զարգացումներից, այդ թվում՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակից և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման բանակցություններից։

ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքի նախկին հատուկ դեսպանորդ Նիկոլայ Մլադենովը, ինչպես սպասվում է, կծառայի որպես Խաղաղության խորհրդի տեղում ներկայացուցիչ։ Այս շաբաթ նա կայցելի Իսրայել, որտեղ կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Աղբյուրները նշել են, որ Նեթանյահուի համաձայնությունը՝ անցնել համաձայնագրի երկրորդ փուլին, որը ձեռք է բերվել Թրամփի հետ դեկտեմբերի 29-ին կայացած հանդիպման ժամանակ, կարևոր գործոն է եղել նախաձեռնության առաջխաղացման համար։ Խաղաղության խորհրդի առաջին նիստը կարող է տեղի ունենալ Դավոսում հունվարի 19-23-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

 

Send